Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Դեռ վաղ է հեռուն գնացող վարկածներ առաջարկել»

Փետրվար 01,2013 11:32

Արդյոք սա ուղիղ հարվա՞ծ չէ հենց իշխանությանն`ի դեմս գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի

«Անկախ քաղաքական տարբեր ուժերի և գործիչների առկա փոխհարաբերություններից՝ պարոն Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պետք է հանգեցնի շատ որոշակի համախմբման, որպեսզի հանցագործության քաղաքական հետևանքները հնարավոր լինի համատեղ հաղթահարել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Արդյոք սա ուղիղ հարվա՞ծ չէ հենց իշխանությանն`ի դեմս գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի, մեր հարցին Արման Մելիքյանը պատասխանեց. «Կատարվածն առավել դժվար վիճակի մեջ է դնում գործող իշխանությանը, սակայն դեռ վաղ է հեռուն գնացող վարկածներ առաջարկել` դա պետք է արվի միայն պատշաճ հետաքննություն անցկացնելուց հետո»:

Aravot.am-ի հաջորդ հարցերին՝ արդեն որոշե՞լ եք ձեր հետագա քայլերը, Դուք զորակցություն հայտնեցիք Հայրիկյանին եւ իշխանություններին. Ձեր կարծիքով անհրաժեշտություն կա՞, որ նախագահի բոլոր թեկնածուները համատեղ քայլերի ծրագիր մշակեն այժմ: Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում քաղաքական դաշտը. «Չեմ կարծում, որ թեկնածուները պետք է ինչ-որ հատուկ համատեղ գործողությունների դիմեն, սակայն ճիշտ կլինի, եթե իշխանությունները նրանց կանոնավոր կերպով իրազեկեն գործի քննության ընթացքի մասին, իսկ ՀՀ անվտանգության մարմինները հայտնեն, թե որչափ բարձր են գնահատում ստեղծված իրավիճակում պետության անվտանգությանը սպառնացող ռիսկերը: Պետք է գործել հանգիստ, սթափ, բայց արագ: Իսկ պարոն Հայրիկյանին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ News.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728