Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացողները կարող են գնալ, իրենց աչքով տեսնել Մուկուչյանին, նույնիսկ՝ շոշափել

Փետրվար 01,2013 10:38

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ստեղծված վիճակից ելք է փնտրում միայն Սերժ Սարգսյանը։ Մյուսները՝ մեկը հացադուլ է անում, մյուսն էս թարս մոմենտին կոշիկ է առնում կամ վարսավիրանոցներից դուրս չի գալիս, երրորդը սպառնում է թեկնածությունը հանել, չորրորդը ԱՄՆ նախագահներից ստացած պատվոգրերն է ցույց տալիս, հինգերորդը տոկոսախեղդ ու տերմինախեղդ է անում ողջ գյուղական ինտելիգենցիային, վեցերորդը հայտարարում է, որ քարոզարշավ չի անելու, բայց մինչեւ վերջ նայելու է մարդկանց աչքերին… Չէ, ինչ ճիշտն է՝ ճիշտը, Սերժ Սարգսյանն այս ամենից ելքեր որոնում է։ Զայրանում է անհավատ ու լացկան մարդկանց վրա, երբեմն, երբ հավեսը տեղն է, հորդորում է վարունգը ճիշտ աճեցնել։ Համարյա ամեն կանգառում հայտարարում՝ այ մարդիկ, էլ ի՞նչ եք ուզում, ձեզ համար սկուտեղի վրա լավ ընտրություններ ունենալու հնարավորություն ենք բերել, ինչո՞ւ եք հակառակվում, հանգիստ ընտրեք, է՞լի։ Նրա լավատեսությունը հարյուրերորդական վայրկյանի ընթացքում փոխանցվում է բոլոր կառույցներին։ ԿԸՀ-ն, որ մինչ այս գաղտնի կառույց էր, բաց դռների օր է հայտարարել։ Ցանկացողները կարող են գնալ, իրենց աչքով տեսնել Մուկուչյանին, նույնիսկ՝ շոշափել։ Հեռուստագովազդը չե՞ք լսել։ Բայց, խոսքը մեր մեջ, այսքան բանից հետո մենք մի քիչ անշնորհակալ խալխ ենք։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728