168.am-ի թղթակիցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում է, որ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը գիտակցության է եկել և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին հիվանդանոցում են մի շարք պաշտոնատար անձինք և պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ դուրս գալով հիվանդանոցից՝ 168.am-ի թղթակցին հայտնել է. «Բժիշկներն ասացին, որ Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:Նա գիտակցության է եկել: Պարույր Հայրիկյանի նկատմամբ աջ ուսից մի կրակոց է եղել: Աղոթենք Պարույր Հայրիկյանի առողջության համար»:
Ավելի ուշ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը հայտարարեց, որ վիճակը կայուն է, միջին ծանրության վնասվածք է ստացել, հեմոդինամիկան կայուն է, և նշել է, որ առայժմ վիրահատության կարիք չկա: Նա հերքել է այն լուրերը, թե Պ. Հայրիկյանը նաև թոքի վնասվածք է ստացել։
Ըստ տարբեր աղբյուրների՝ Հայրիկյանին այցելել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, քաղաքական գործիչներ Դավիթ Շահնազարյանը, Շանթ Հարությունյանը եւ այլոք:
Կարդացեք նաև
Բժիշկը հաստատել է, որ աջ կրծքավանդակին է հրազենային վնասվածքը հասցվել: Պ. Հայրիկյանը հիվանդանոց է տեղափոխվել 23:55-ին:
Հիշեցնենք, որ Հայրիկյանի վրա կրակել են ուշ երեկոյանը՝ 23.30-ի սահմաններում՝ Երեւանի կենտրոնում:
Դա էլ հենց առիթ է հանցախմբի դեմ պայքարողներին,՝ լցնել բանտերը:
Մենք ապրում ենք Սերժ Սարգսյանի ստեղծած ՝՝ապահով Հայաստանում՝՝. Առողջություն եմ ցանկանում Պարույր Հայրիկյանին, ընդիմադիր մյուս թեկնածուներին ել՝ զգուշություն. Սա է մեր երկիրը, դրա համար ել զարմանում են, չեն կարող ընկալել, թե ինչպես կարող է նախագահի թեկնածուն ոտքով ման գալ, ձեռքով բարևել իր ընտրողներին, ասում են մեր երկրին այս ձևը չի սազում. դրա համար էլ պարզապես հիշեցրեցին, որ մեզ մոտ ատրճանակներով ու թիկնապահներով ման գալն է հարգի.
¨
ներեցեք քերականական սխալներիս վրա՝ ՝՝էլ՝՝ այլ ոչ թե ՝՝ել՝՝