Մոտ մեկ ժամ առաջ Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների արդյունքում ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը՝ Պարույր Հայրիկյանը, ներկայումս հրազենային կրակոցներից ստացած վնասվածների արդյունքում հիվանդանոցում է:
Սոցիալական ցանցերը ողողված են տարբեր մեկնաբանություններով, թե ում էր ձեռնտու այս ողբերգությունը: Մենք կմեջբերենք միայն ՀՀ Սահմանադրությունը:
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 52. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։
Հայրիկյանի դեմ մահափորձից հետո կլինի այն,՝ ինչ եղավ հոկտեմբերի 27-ից,և
մարտի 1-ից հետո և դեռ մեծ աղետը առջևում է: Արթնացիր հայ ժողովուրդ ամոթ է: