Shamshyan.com-ի տեղեկություններով, Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Գագիկ Շամշյանը հայտնեց, որ նշված վայրից ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Տեղում են նաեւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, եւ 2 տասնյակից ավելի Ոստիկանության աշխատակիցներ: Տեղում են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները` փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:
Աստծո կամոք Պարույր Հայրիկյանին շուտափույտ ապաքինում,իսկ այս դեպքը ստորության գագաթնակենտ է…
Դեռ ստորությունը առջևում է: Սա նրանց համար ի՞նչ ստորություն: Աղաչենք
աստծուն Պարույր Հայրիկյանի շուտ ապաքինման համար: