Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային վարկանիշային դասակարգման նոր ցուցակը՝ փետրվարի 1-ի դրությամբ:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2809 միավորով շարունակում է ընթանալ երրորդ հորիզոնականում: Սակայն Վեյկ-ան Զեեում «Tata Steel» գերմրցաշարի ավարտից հետո նա ընդհուպ մոտեցել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ նրան զիջում է ընդամենը մեկ միավոր: Իսկ վարկանիշային աղյուսակը վստահորեն միանձնյա գլխավորում է Մագնուս Կարլսենը: Նրա անվան դիմաց գրանցված է 2872 վարկանիշային միավոր: Նորվեգացին բավականին հեռու է գնացել մոտակա մրցակիցներից եւ ամենայն հավանականությամբ դեռ երկար ժամանակ անհասանելի կլինի նրանց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ