Արդյունքում՝ դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Զոյա Զաքինյան) դեկտեմբերի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով («Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը») պայմանագրային զինծառայող, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Գարիկ Վարդանյանին դատապարտեց մեկ տարի ազատազրկման: Զորամասի հրաձիգ, կոչումով շարքային Գ.Վարդանյանը պարտավոր էր 2011թ. հունիսի 24-ին արձակուրդից վերադառնալ եւ անցնել իր ծառայողական պարտականությունների կատարմանը:
Սակայն նա մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ 2012թ. մայիսի 16-ին բռնվել եւ բերման է ենթարկվել: Գ. Վարդանյանը Ռուսաստան էր մեկնել, որպեսզի սրտի արատով տառապող իր 3 տարեկան տղայի վիրահատության համար փող աշխատի եւ ժամանակին վերադառնա զորամաս: Սակայն այնտեղ նրա գործերը չեն ստացվել, նա Հայաստան, պայմանագրային ծառայության չի վերադարձել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ