Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Էթիկայի հանձնաժողովի նախագահի փոփոխության մասին

Հունվար 31,2013 21:21

Այն կապակցությամբ, որ Հայ ազգային կոնգրես խմբակցության այսօրվա նիստում որոշում է կայացվել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ նշանակել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, բազմաթիվ լրագրողներ ինձ են դիմել՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել.

1. Դեռեւս ամռանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովում նշանակումներ է անելու ռոտացիոն կարգով:

2. Խմբակցության այսօրվա նիստի օրակարգի նախագծում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամի փոփոխության հարց չի եղել, հարցը օրակարգ է մտել եւ լուծվել իմ առաջարկությամբ՝ ի կատարումն նախկինում ձեռքբերված պայմանավորվածության: Այսպիսով, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի եւ անդամի իմ լիազարություններն ավարտվում են խորհրդարանի՝ ս/թ փետրվարի 4-ից 7-ը կայանալիք չորսօրյա նիստում:

3. Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակված Լյուդմիլա Սարգսյանին մաղթում եմ հաջողություններ եւ ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրան՝ հանձնաժողովում արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հ.Գ. Ի գիտություն լրատվամիջոցների եւ հանրության տեղեկացնում եմ, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի 01.02.2013թ. նշանակված նիստը չի կայանա: Պատճառն այն է, որ հարցի հիմնական զեկուցողը չի կարող ներկայանալ նիստին եւ առանց հիմնական զեկուցողի` նիստի անցկացումը հնարավոր չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031