«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը այսօր կազմակերպած «Առողջ ընտանիք» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարություն է ընդունել 2013թ. փետրվարի 18-ին ախագահական ընտրություններին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
«Որպես հասարակական կազմակերպություն, մենք ակտիվ մասնակիցն ենք եղել մեր երկրի վերջին 5 տարիների առողջապահության ոլորտում զարգացման բոլոր գործընթացներին: Այսուհետեւ ևս մենք հավատարիմ ենք մնում միավորման առաքելությանը եւ նպատակներին, այն է՝ աջակցել առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել Հայաստանում ազգաբնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացմանը եւ առողջապահական ծառայությունների մատչելիությանը, մասնակցել Հայաստանում առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման եւ տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների եւ չափանիշների մշակմանն ու ներդրմանը:
Ելնելով վերը շարադրվածից ու նկատի ունենալով այն հանգամանքը, որ սկսվել է առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագրերի իրականացումը, և ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրով նախատեսված են այդ աշխատանքների շարունակման ու ոլորտում առկա խնդիրների լուծման հստակ ճանապարհներ՝
հայտարարում ենք.
Կարդացեք նաև
2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը սատարում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին և կոչ է անում իր անդամներին ու համակիրներին իրենց քվեն տալ նրա օգտին:
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը առողջապահության համակարգի ամենաներկայացուցչական կառույցն է, որտեղ ներգրավված են ոլորտի կազմակերպիչներ, անվանի բժիշկներ, առաջատար մասնագետներ և երիտասարդ բուժաշխատողներ: