Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ facebook-ի մի խումբ օգտատերեր բողոքի ակցիա են անցկացրել՝ եվրոպացի դիտորդներից պահանջելով հեռանալ Հայաստանից:
«Նրանք երկար տարիներ շարունակ ընտարակաշառքով լեգիտիմացրել են ընտրությունները, կոչ ենք անում զերծ մնալ այդ քայլից եւ հեռանալ: Իրենց մասնակցելը 2008-ին նշանակեց, որ մարտի 1-ից 4 օր առաջ իրենց տված եզրակացությունից հետո ռեժիմը թույլտվություն ստացավ պատժիչ միջոցառումներ անցկացնելու ընդվզող մարդկանց նկատմամբ: Այսինքն եվրոպական դիտորդները քարտ բլանշ տվեցին այս ռեժիմին 2008-ին, պահանջում ենք, որ նրանք այս անգամ զերծ մնան կեղծարարություն կատարելուց»,- ասաց ցուցարարներից մեկը:
Նա դժգոհեց, որ դիտորդները Հայաստանում անցկացված վերջին ընտրությունների վերաբերյալ նույն զեկույցն են հրապարակում՝ ընտրություններն անցնում են ավելի լավ, բայց. «Եթե լավ են անցկացվում , ապա ո՞ւր են այդ դեսպանները մինչեւ այդ: Եվրոպական դիտորդները խանգարում են Հայաստանի բնականոն զարգացմանը, նրանք լեգիտիմացնում են կեղծիքներով ընտրվող իշխանությւոններին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև