Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Ոչ թե հիասթափված ենք, այլ զգացմունքների հետ ոնց որ խաղային»

Հունվար 31,2013 20:00

Հայտնի է, որ Կոնգրեսի որոշ անդամներ, չնայած ՀԱԿ-ի տարածած հայտարարությանը, որ չեն սատարելու որեւէ թեկնածուի, այնուամենայնիվ, սատարում են Հրանտ Բագրատյանին: ՀԱԿ անդամ Արթուր Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե կոնկրետ Դուք սատարո՞ւմ եք Հրանտ Բագրատյանին, այսպիսի պատասխան տվեց. «Հրանտ Բագրատյանի՞ն՝ ոչ: Այսինքն, Հայ ազգային կոնգրեսը տվյալ պահին դեռ հլը որոշում չի կայացրել՝ սատարելո՞ւ է, թե՞ չէ: Եթե կսատարի, միանշանակակ կսատարեմ Հրանտ Բագրատյանին»: Մենք տեղեկացրեցինք, որ Կոնգրեսն արդեն տարածել է հայտարարություն, որ չունի իր թեկնածուն եւ չի սատարելու որեւէ թեկնածուի, Արթուր Գրիգորյանը արձագանքեց. «Եթե տարածել է, որ բոյկոտում է, մենք էլ ենք բոյկոտում ընտրությունները»:

Հարցին՝ դուք ՀԱԿ-ից հիասթափված չե՞ք զգում ձեզ Լեւոն Տեր Պետրոսյանի որոշումից հետո՝ ԲՀԿ-ի հետ սխալ հաշվարկների մասով, նա պատասխանեց. «Ոչ թե  հիասթափված, այլ զգացմունքների հետ ոնց որ խաղային: Մենք ուրիշ բան էինք սպասում: Մենք պայքարում էինք, պայքարի համար կանգնած էինք, բայց  հնարավոր չեղավ»: Ճշտմանը, թե՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը խաղաց ձեր զգացմունքների հետ, ՀԱԿ անդամը հերքեց.  «Ոչ: Մենք հարգում ենք իրան՝ որպես մեր ՀԱԿ առաջնորդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել