«Ներսում հավաքվածները հատուկ մարդիկ են: Իրանք երեւի ոսկե արգանդից են ծնվել, մենք էլ՝ չուգունե արգանդից»,-Aravot.am ին իր վրդովմունքը փոխանցեց Չարենցավանի մշակույթի տան մոտ հավաքված մի տարեց մարդ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում խաչվեցին նախագահի երկու թեկնածուների ճանապարհները՝ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանինը եւ «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանինը: Մինչ Չարենցավանի մշակույթի տան դահլիճում Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագիրն էր ներկայացնում, մշակույթի պալատի բակում հավաքվածները սպասում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի նրա հետ կիսեն իրենց հուզող հարցերը: Նրանք դա հաճույքով կանեին նաեւ Սերժ Սարգսյանի հետ, բայց գործող նախագահը գերադասել էր հանդիպումն, իրենց բնորոշմամբ, «ընտրյալների» հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ