Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

30 դրամ աննախադեպ սակագին Ռուսաստանում զանգերի եւ GPRS-ի համար

Հունվար 31,2013 18:38

Orange-ի եւ MegaFon-ի համագործակցությունն ընդլայնվում է 2013թ.-ին:

Orange-ը եւ MegaFon-ը ուրախությամբ տեղեկացնում են երկու ընկերությունների միջեւ ռոմինգի ոլորտում համագործակցության շարունակման և ընդլայման մասին: 2012թ. ապրիլից սկսած՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում եւ միանալով MegaFon-ի ցանցին, Orange-ի եւ MegaFon-ի բաժանորդներին զանգահարում ու վերջիններից զանգեր են ստանում 30 դրամ/րոպեով: Սկսած փետրվարի 1-ից՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները նաեւ կօգտվեն 30 դրամ/ՄԲ սակագնից՝ ՄեգաՖոնի ցանցում GPRS ռոմինգից օգտվելիս:

«Ռուսաստանը հայաստանցիների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, եւ անցած տարվա ընթացքում մենք նկատեցինք, որ մեր բաժանորդներից շատերն են օգտվում այս առաջարկից: Այս առաջարկի շնորհիվ ռոմինգը դադարում է լինել շքեղություն եւ պարզապես դառնում է ճամփորդության հարմարավետությունն ապահովող ծառայություն: Ուրախ ենք, որ մեր բաժանորդները կարող են Ռուսաստանում հարմարավետ կերպով օգտվել ռոմինգից՝ միանալով MegaFon-ի ցանցին»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունեն այլ առավելություններ եւս. բոլոր այլ մուտքային զանգերի եւ տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքն է 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031