Լրահոս
Օրվա լրահոսը

Դատի են տրվել 22 պաշտոնատար անձինք

Հունվար 31,2013 17:46

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցած խորհրդակցությունը: Տարեկան աշխատանքների ամփոփմամբ հանդես է եկել ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը:

Ըստ ՀՔԾ պաշտոնական կայքէջի, 2012թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 204 քրեական գործ:

Ավարտված քրեական գործերից 62-ը՝ 104 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատի տրված 104 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 43-ը, իսկ 61 անձի նկատմամբ կիրառվել է կալանքի հետ չկապված խափանման միջոց:

Դատարան ուղարկված քրեական գործերով արարքի վերաորակումներ չեն եղել, մեկ գործով դատի տրված երկու անձից մեկի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ։

Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն անդրադարձել է իրենց վարույթ ուղարկված այն գործերին, որոնք նրա բնորոշմամբ արդեն իսկ ժամկետանց վիճակում են եղել:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության աշխատակից Էդգար Մկրտչյանի և մյուսների կողմից խարդախությամբ մի խումբ քաղաքացիների գույքն հափշտակելու վերաբերյալ քրեական գործը ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել հարուցումից 3 ամիս անց:

Մեկ այլ գործ էլ վերաբերել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Նոր Նորքի հարկային տեսչության տեսուչ Կարեն Կնյազյանի կողմից Մերուժան Դավթյանին դանակահարելու և դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ քրեական գործը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնից՝ 5 ամիս անց :

«Հատուկ քննչական ծառայությունը որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չի գտնվում, և այդ կարգավիճակը նրան թույլ է տալիս օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելիս գործել անկաշկանդ։ Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գործում Հատուկ քննչական ծառայության դերը, ցավոք, սահմանափակ է. նա իրականացնում է միայն նախաքննություն, այն էլ՝ որոշակի նեղ շրջանակի սուբյեկտների նկատմամբ, և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի» ասել է Ա.Միրզոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031