Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը քննադատում է Բաքվի միջնադարյան մտածելակերպը եւ խորհուրդ տալիս ադրբեջանցիներին չխցկվել այնտեղ, որտեղ նրանց չեն սպասում

Հունվար 31,2013 17:42
Artur Bagdasaryan

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Հայաստան կատարած այցի ու Երևանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, որը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է, և թե ում հետ համագործակցության ինչ ձևաչափ կորոշի` մեր երկրի ներքին գործն է: Լավ կլինի, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չխցկվեն այնտեղ, որտեղ նրանց ամենևին չեն սպասում: Համոզված եմ, որ 21-րդ դարում նման միջնադարյան մտածելակերպը չի կարող հարգի լինել, իսկ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու յուրաքանչյուր դրսևորում դատապարտելի է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ, թերևս, ցանկացած միջազգային կառույցի համար: Հայաստանը կարող է լիարժեք ապահովել և պաշտպանել մեր քաղաքացիական օդանավերի անվտանգությունը: Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ արտահայտել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցե,՝ արթուր բաղդասարյանը: Ինձ միշտ հիացնում է նրա համարձակությունը,՝
    կասեի նույնիսկ քաջությունը՝, Ադրբեջանին, Սաֆարովին, Ադրբեջանցիներին և մեր
    այլ թշնամիներին քննադատելու գործում: Բայց ափսոս քիչ է նրա գովեստները՝
    ,,թարս աճած խիարին,,: Երևի քամանչա նվագել չգիտի, թեչէ չալման կապած
    կնստեր Բաղրամվան 26-ում ու բայաթիներ երգեր, իսկ նրա թոռնիկները նրա նկարը
    իրենց տան պատերին փաքցրած, նրա ծոռներին կպատմեին թե ինչ բազմաշնորհ
    պապ են ունեցալ,՝ հայ ազգի արժանի որդի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031