Շուտով «La Compagnie Des Alpes» ֆրանսիական լեռնադահուկային առողջարանի եւ զվարճանքների այգու միջոցներով Չարլի Չապլինի թանգարան կկառուցվի, որը տեղակայված կլինի Վո գավառում, այսինքն` ճիշտ այնտեղ, որտեղ հռչակավոր Չարլի Չապլինը ապրել է իր կյանքի վերջին 25 տարիները:
Նշենք, որ թանգարանի բացման գաղափարը շրջանառվում է 2002 թվականից, բայց այն կյանքի չի կոչվել ֆինանսական խնդիրների պատճառով, որովհետեւ նախնական տվյալներով 9.5 միլիոն ֆրանկ է հարկավոր:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ