Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ս. Սարգսյանի շտաբի հայտարարությունը «շոու» էր, քարոզարշավն էլ ՝ «Ներոնի ժամանակների թատրոն»

Հունվար 31,2013 17:31

«Սա ավելի շատ շոու է»,- Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսպիսի գնահատական տվեց երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությանը, որով հանրությանը կոչ էր արվում շտաբին տեղեկացնել այն դեպքում, երբ անձնագրային տվյալների հավաքագրման դեպքեր գրանցվեն: Ավ. Իշխանյանը մանրամասնեց. «Ինչ-ինչ նպատակներով անձնագրային տվյալներ կարող են հավաքել թեկնածուներից միայն իշխանական լծակներ ունեցող թեկնածուի կողմնակիցները: Այնպես որ,  այդ դատապարտումների անկեղծությունը կասկածելի է, քանի որ չեմ կարծում, որ իշխանության թեկնածուի կողմնակիցները չգիտեն, թե ինչ ձևով են աշխատում տեղում նրանց կողմնակիցները: Սա ավելի շատ ցուցադրական հայտարարություն է, քան իրական մտահոգություն»:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը ևս տարածված հայտարության մեջ անկեղծ մտահոգություն չի տեսնում: Նա մեզ հետ զրույցում վրդովվեց. «Երեկ Վանաձորում բոլորին Սերժ Սարգսյանի հանդիպմանը  հրահանգով էին տարել, հետո երբ 15 րոպե էլ չէր խոսել, մեծ մասը լքեց դահլիճը: Ի՞նչ անկեղծության մասին կարող է խոսք լինել: Դպրոցներ, մանկապարտեզներ, բոլորին հրահանգավորված էին հանդիպման տարել: Թե չէ այնպես չէր, որ մարդիկ  գլխապատառ, իրար գլուխ ջարդելով վազում էին, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեն, կարոտել էին: Դրանից հետո ինձ անկեղծության մասին են հարցնում: Դա անկհայտ կեղծիք ու խաբեություն է, իբր թե ապակողմնորոշում են, թե մենք էլ ենք պայքարում, բայց խախտումների կառավարողը ու խախտումների մենեջմենթն իրենք են իրականացնում»:

Դառնալով ՀՀ նախագահի քարոզարշավին, Ա. Սաքունցը նկատեց. « Տիպիկ սովետական պրոպանգանդայի մեթոդների շրջանակներում իրականացվող նախընտրական հանդիպում է: Բերման ենթարկել մարդկանց՝ ապահովելու համար մասսովկա, որտեղ թագավորը պետք  է հանդես գա և բոլորը ծափահարեն: Տիպիկ թատրոն է՝ Ներոնի ժամանակների, երբ նա հիմարություն է դուրս տալիս, բոլորը սկսում են ծափահարել, քանի որ ամեն շարքի կողքին զինվոր է կանգնած»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031