Հունվարի 31-ին, ժամը 15.40-ի սահմաններում վրացական համարանիշներով խոշոր բեռնատարը Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում փակել էր միջպետական ճանապարհով երթեւեկությունը: Վրացի վարորդն ասաց, որ ինքը Փոթի նավահանգստից բեռ է տեղափոխում Երեւան: Նրա խոսքերով ՝ տեխնիկական անսարքության պատճառով մեքենան ետ է սահել եւ կցորդը փակել է ճանապարհը: Բարեբախտաբար, բեռնատարը ավտոճանապարհին «լռվել էր» խորհրդային տարիներին կառուցված ռեստորանի մոտակայքում : Այդ պատճառով երթեւեկությունը չէր դադարել, մեքենաները ռեստորան տանող հողածածկ, ձյունապատ ճանապարհով շրջանցում էին վրացական «ֆուռը», նորից մտնում միջպետական ճանապարհ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ