«Առավոտ երիտասարդականն» այսօր հանկարծակիի բերեց շատերին իր հարցով: Ոմանք զարմացան, ոմանք լրջորեն վերաբերվելով հարցին` պատասխանեցին, ոմանք էլ կարծեցին, թե կատակում եմ: «Ո՞վ է մեղավոր», պատասխանները տարբեր են 🙂
«Իհարկե Գորբաչովնա մեղավոր», – կարծում է 18-ամյա Գևորգը, Ալինան էլ հակառակվում է նրան. «Գորբաչովն ի՞նչ մեղք ունի, երկիրը երկիր չէր» 🙂
Մարինեն ինքն իրեն է մեղադրում, ու պատճառաբանում. «Ով ինչ անի, մեկ ա, միշտ ես եմ մեղավոր դուրս գալիս» 🙂
Հակիրճ պատասխան՝ «Օսկարը», իմ հարցին թե ինչու՞, Արտակն ասաց՝ դատարանն իրեն է մեղավոր ճանաչել:
«Ոչ մեկ էլ մեղավոր չի, լինելու բանը լինում ա», – կարծում է Անին
Ի պատասխան իմ հարցի՝ Վահեն ասաց. «Դու ես մեղավոր», բայց որքան էլ համոզեցի, չասաց, թե ինչու 🙂
Հնչեցին նաև այլ պատասխաններ՝ ճակատագիրը, տղաները, գժանոցի աշխատողները, Գարիկը, եղանակը…
Այ քեզ երիտասարդնե՜ր, և որքա՞ն հեռուն է պատրաստ գնալ նրանց երևակայությունը 🙂
Խելառ հարցի պատասխաններից բավարարված՝ Տիգրանուհի Թասլակյան 🙂