ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է. “Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ քաղաք ՀՀ Նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը: Ելնելով վերոնշյալից` առաջարկում եմ դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ”: Նախարարի գրության համար հիմք է հանդիսացել www.azatutyun.am կայքում զետեղված տեսանյութը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Տեսանյութը խոսուն է.աշակերտները դահլիճում նստած,թոշակառուները դրսում կանգնած:Գուցե այդ մարդկանց խոսքը ավելի շուտ տեղ հասներ,քան չիբուռաշկաներինը:Հուսամ,որ մանկավարժ-ուսուցիչները ապահով Հայաստանում այդքան կեղծ,ստորաքարշ չեն լինի: