Վիարեջոյում անցկացվող դիմակահանդեսը, որն անցկացվելու է փետրվարի
3 -ից մինչեւ մարտի 3-ը, այս անգամ կներկայացնի իտալացի հայտնի քաղաքական գործիչներին՝ նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին, Սիլվիո Բեռլուսկոնիին, վարչապետ Մարիո Մոնտիին, Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցին, նախարար Էլզա Ֆորներոյին եւ այլ գործիչների: Մասնակիցներն ինչպես միշտ շատ են, կերպարները՝ զվարճալի: Նշենք, որ այս դիմակահանդեսն անցկացվում է արդեն 140-րդ անգամ:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ