Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Լուկա Կուրտանիձեն պատանի ըմբիշների աչքի առջեւ ծեծել է իր տեղակալ Թեմուր Ղազարաշվիլուն:
Ինչպես տեղեկացրել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, պատճառը եղել է այն, որ Ղազարաշվիլին չի ստորագրել մի քանի մարզիչների զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հրամանը: Դեպքից հետո Թեմուր Ղազարաշվիլին լրագրողներին պատմել է, թե սկզբում Կուրտանիձեն իրեն անվայել խոսքերով հայհոյել է, հետո հարվածել ձեռքով եւ ոտքով: Եվ երբ ինքն ընկել է, ոտքի եւս մի հարված է ստացել:
Հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ ֆեդերացիայի նախագահը ծեծել է նաեւ մի ըմբիշի, եւ այդ ամենը կատարվել է ֆեդերացիայում մարզվող պատանի ըմբիշների աչքի առջեւ: Սկզբում Լուկա Կուրտանիձեն հրաժարվել է իր արարքի համար որեւէ մեկնաբանություն տալ: Սակայն ավելի ուշ հեռախոսով հեռուստաընկերությանը «բացատրել» է, թե սպորտում ամեն ինչ էլ լինում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև