Գարնանային նստաշրջանից ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը կփոխարինվի Լյուդմիլա Սարգսյանով: Այսօր նման որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի է ունեցած ՀԱԿ խմբակցության նիստում:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` սա այս տարվա անդրանիկ նիստին էր, թեեւ նախորդ տարի ամեն հինգշաբթի խմբակցությունը միշտ գումարել է հերթական նիստ:
Նիստին ներկա են եղել ՀԱԿ բոլոր պատգամավորները, բացի Հրանտ Բագրատյանից: «Ամենայն հավանականությամբ նա զբաղվում է նախընտրական քարոզարշավով»,- ասաց պարոն Զուրաբյանը: Իսկ մեր այն հարցին, թե պարոն Բագրատյանն արդյոք այդ մասին տեղյակ պահել է խմբակցությանը: «Ոչ»,- պատասխանեց Լեւոն Զուրաբյանի: Առողջական խնդիրների պատճառով մի քանի ամիսների բացկայությունից հետո այսօր ԱԺ էր եկել ՀԱԿ պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ խմբակցության նիստին բավականին լայն քննարկում է տեղի ունեցել ՀԱԿ օրենսդրական գործունեության ռազմավարության վերաբերյալ` ԱԺ քառօրյային կոնկրետ ինչ օրինագծեր են լինելու, ինչպես են կառուցելու այս նստաշրջանում իրենց գործունեությունը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ