Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեռուստաեթերում ամենից շատ երեւացել է Րաֆֆի Հովհաննիսյանը

Հունվար 31,2013 16:17

Հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ՀՌԱՀ մոնիթորինգի խումբն արձանագրել է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ամենից շատ է լուսաբանվել հեռուստաեթերում :

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասաց, որ Հովհաննիսյանն ունեցել է 2160 անվճար եւ վճարովի եթերաժամանակ, իսկ ամենաքիչը հեռուստաեթերում երեւացել է նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ 503 րոպե:

«Մեկ շաբաթվա ընթացքում Արման Մելիքյանը ունեցել է միջինը 70 րոպե եթերաժամանակ, բայց սա կապված է նրա քարոզարշավին մասնակցելու ընտրությամբ, նա նախընտրում է քարոզչական պասիվ ճանապարհը»:

Պարոն Ամալյանը նաեւ ասաց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում, նշված ժամանակահատվածում՝ հունվարի 21-27-ը հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից խախտումներ չի արձանագրել: Իսկ ինչ վերաբերում է հեռուստաեթերի սակագների շուրջ դժգոհություններին, ՀՌԱՀ նախագահն ասաց, որ ուսումնասիրել են առաջարկվող սակագներն ու պարզել, որ դրանք համապատասխանում են ՀՀ ընտրական օրենսգրքին:

Հանձնաժողովը նաեւ արձանագրել է, որ թեկնածուներին հրավիրելու հարցում հեռուստա եւ ռադիոընկերությունները այդ մեկ շաբաթվա ընթացքում խտրականություն չեն դրել, իսկ վճարովի եթերաժամից այդ ընթացքում օգտվել են դեռ երեք թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյանը, Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ բողոքներ, այս կապակցությամբ, հանձնաժողովը դեռ չի ստացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031