Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ի կողմից դատարան ուղարկված ուշագրավ գործերը

Հունվար 31,2013 16:15

«Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, թեև 2012 թվականին Հատուկ քննչական ծառայությունը որոշակի աշխատանքներ է կատարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, քննության որակի բարձրացման ուղղությամբ, սակայն առկա են որոշակի թերություններ, բացթողումներ. կան անելիքներ:

Այդ բնույթի հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ մյուս իրավապահ մարմինների հետ համագործակցությունը թույլ է: Ավելի մտահոգիչ է, որ այդ հանցագործությունների բացահայտումն ու կանխումը դեռևս չի համապատասխանում դրանց տարածվածությանը, և չի ապահովվում օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահանջը»,- ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը:

Որպես օրինակ նշել է դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ մի քանի առավել ուշագրավ գործեր.

1.ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող՝ Ճանապարհային ոստիկանության վաշտի նախկին հրամանատար Արթուր Ղալումյանի կողմից պաշտոնի բարձրացման համար միջնորդի միջոցով 30.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու փորձ կատարելու վերաբերյալ գործը

2.ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Սամվել Մելքոնյանի կողմից քրեական պատասխանատվության չենթարկելու համար Գագիկ Մուրադյանի 2000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկն ընդունելու վերաբերյալ քրեական գործը։ Այն առավել ուշագրավ է նմանատիպ գործերով դատական պրակտիկայի ձևավորման առումով, քանի որ կաշառք տալու առաջարկն ընդունելը նոր հանցակազմ է։

3.Ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանի, նույն բաժանմունքի օպերլիազորներ Գևորգ Գևորգյանի և Էդուարդ Զաքարյանի կողմից նախնական համաձայնությամբ Դավիթ Եղիազարյանից միջնորդ Գևորգ Մարտիրոսյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու վերաբերյալ քրեական գործը։

Դատարան ուղարկված քրեական գործերից ուշագրավ են և  իրենցից որոշակի բարդություն են ներկայացրել՝

1. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի կողմից զենքի`  Ֆագոտ» տեսակի հրթիռների ու  հրթիռանետերի հափշտակության վերաբերյալ  քրեական գործը,

2. ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Երվանդ և Դավիթ Ղամբարյանների ու մյուսների կողմից Հայաստանի ազգային գրադարանից առանձնապես խոշոր չափերի գրքերի գողության վերաբերյալ քրեական գործը:

Նշված երկու քրեական գործերով հանցագործությամբ պատճառված 19,5 մլն դրամ նյութական վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է։

3.. ՀՀ ոստիկանության պահակային պահպանության գլխավոր վարչության ոստիկան Նորիկ Սարգսյանի կողմից կնոջ` Մարինե Գրիգորյանի և 7 այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Խոսրովի անտառ» պետական արգելոցում և հարակից տարածքներում  Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի և այլ վայրի կենդանիների ու գետային կարմրախայտ իշխանի սիստեմատիկ որսի վերաբերյալ քրեական գործը, որով պատճառված նվազագույն վնասը կազմել է շուրջ 10 մլն դրամ:

Քրեական գործով՝ ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ ոստիկանապետին, Արարատի մարզային կառույցներին ներկայացված միջնորդագրերով ու հանձնարարականներով նրանց ուշադրությունն է հրավիրվել այդ բնույթի հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու, անհետացման եզրին գտնվող կենդանիների մսի մասսայական վաճառքը հանրապետությունում բացառելու և բնապահպանական այլ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա:

Բացահայտման առանձնակի բարդությամբ և կանխարգելիչ միջոցառումների կարևորության առումով աննախադեպ այս քրեական գործով նշանակվել է 5 տարատեսակ փորձաքննություն, այդ թվում՝ բնապահպանական-կենդանաբանական համալիր փորձաքննություն, որը կազմակերպվել է փորձագիտական հիմնարկից դուրս` փորձագետ ճանաչված Հանրապետության հեղինակավոր մասնագետների ներգրավմամբ: Այդ փորձաքննությունը էական նշանակություն է ունեցել գործի նորմալ ընթացքի ապահովման համար»:

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031