Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանը ժողովրդի՞ց չի

Հունվար 31,2013 15:49

 

Հրազդանում ոստիկանները արգելել են նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին մոտենալ ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Ոստիկանները առավոտից հսկում են Ալումյանին, իսկ Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկը, ինչպես Aravot.am-ին պատմեց Ալումյանը, մոտեցել է եւ հորդորել չմոտենալ նախագահին. Նրա ժամանակը սուղ է եւ նախկին ոստիկանի համար ժամանակ չունի:

Մեզ հետ զրույցում Մխիթար Ալումյանը պատմեց, որ այսօր առավոտից սպասում է, որ Սերժ Սարգսյանի Հրազդան մտնելուն պես մոտենա նախագահին եւ հիշեցնի նրա տված այն խոստումը` Ալումյանի տարիների վաստակած աշխատավարձը ոստիկանությունը պարտավոր է վճարել, ինչը մինչ օրս չի կատարվել:

Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Ալումյանը վստեհեցրեց, որ առավոտից նաեւ Հրազդան քաղաքի, իր իսկ խոսքերով ասած` թաղայինների ղեկավար Սողոմոնյանը նրան կիսասպառնալիքով եւ կիսահորդորով ասել է, որ հանկարծ չհամարձակվի մոտենալ նախագահին եւ աղմուկ բարձրացնի. «Լիքը ոստիկաններ մոտ 3 մետր շառավղով կողերը ֆռֆռում են, չեն թողնում մոտիկ գնամ»:

Հիշեցնենք,  որ Ալումյանն արդեն երկար ժամանակ է պայքարում է, որպեսզի ոստիկանությունից ստանա իր 10 հազար ժամ արտաժամյա աշխատանքի 6,5 միլիոն դրամ աշխատավարձը, ինչը սակայն անհասկանալի պատճառներով ձգձգվում է, այն էլ այն դեպքում, երբ հատուկ քննչական ծառայությունն էլ հասատատել է, որ Ալումյանն իսկապես աշխատել է պարեկապահակային ծառայությունում:

Ալումյանը պահանջում է այդ գումարը անհապաղ վճարեն, քանի որ իր հիվանդ դստեր` 11 ամյա Կարինեի փրկության համար որոշել են ուխտի գնալ Երուսաղեմ:

Այսօր Ալումյանն ուզում էր նախագահին անձամբ ներկայացնել խնդիրը, ինչը սակայն խոչընդոտել են Սերժ Սարգսյանի ենթականներն ու ոստիկանները` պատճառաբանելով, որ նախագահը եկել է ոչ թե քեզ տեսնելու, այլ ժողովրդին: Այս պահին Ալումյանը, իր վստահեցմամբ` ջանքեր է գործադրում, որպեսզի իր խոսքը հասցնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031