Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գործում Հատուկ քննչական ծառայության դերը սահմանափակ է

Հունվար 31,2013 15:43

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հատուկ քննչական ծառայության 2012թ. աշխատանքները: յանը: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:Տարեկան աշխատանքների ամփոփմամբ հանդես է եկել ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը: Նա մասնավորապես ասել է. «Հատուկ քննչական ծառայությունը որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չի գտնվում, և այդ կարգավիճակը նրան թույլ է տալիս օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելիս գործել անկաշկանդ։ Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գործում Հատուկ քննչական ծառայության դերը, ցավոք, սահմանափակ է. նա իրականացնում է միայն նախաքննություն, այն էլ՝ որոշակի նեղ շրջանակի սուբյեկտների նկատմամբ, և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի:

Կա ևս մեկ խնդիր, որը  խոչընդոտում է Հատուկ քննչական ծառայության առջև դրված խնդիրների առավել արդյունավետ իրականացմանը. խոսքս գործող քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված քննչական ենթակայության մասին է։

Քննչական ենթակայության հարցում ինչպես գործող օրենսգրքում, այնպես էլ դատավարության նոր օրենսգրքի նախագծում անհիմն նեղացված են քննչական ենթակայության այլընտրանքի հնարավորությունները, և Հատուկ քննչական ծառայությունը չի կարող վարույթ ընդունել այլ քննիչի ենթակա գործ (բացառությամբ այն դեպքերի, երբ այն առնչվում է հատուկ սուբյեկտի հետ կամ այդ սուբյեկտը գործով տուժող է ճանաչվել):

Կարծում եմ, որ օրենսդրի նման մոտեցումն արդարացված չէ, քանի որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ստեղծման նպատակը միայն հատուկ սուբյեկտների կատարած հանցագործությունների նախաքննության ապահովումը չէր: Օրենսդիրը նպատակ է ունեցել ստեղծել այնպիսի նախաքննական մարմին, որը դուրս է որևէ գերատեսչական ենթակայությունից (ի տարբերություն ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային և մաքսային քննչական մարմինների), ուստի և` կաշկանդված չէ որևէ գերատեսչական շահով:

Վարույթում քննված 204 քրեական գործից 46-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որից`

I. 15-ը՝ 31 անձի նկատմամբ /22-ը` պաշտոնատար անձ/,  մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Դատի տրված 22 պաշտոնատար անձից ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների եղել են՝

1. Ոստիկանության 18 աշխատակից, այդ թվում` քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Երևան քաղաքի վարչության բաժանմունքի պետ, տարածքային բաժնի պետ, տարածքային բաժինների պետերի 3 տեղակալ, 2 քննիչ, 2 տեղամասային տեսուչ, հետաքննության բաժանմունքի տեսուչ, ՊՊԳՎ ՀՁՊ գնդի 4 ոստիկան, ճանապարհային ոստիկանության ՀՔԲ պետի տեղակալ, կադրերի ռեզերվում գտնվող ՃՈ վաշտի հրամանատարի  նախկին տեղակալ և անձնագրային բաժանմունքի  մասնագետ։

2.Տեղական ինքնակառավարման մարմնի 1 աշխատակից` մարզպետի տեղակալ,

3.Քրեակատարողական հիմնարկի 1 աշխատակից՝ ՔԿՀ-ի անվտանգության բաժնի մասնագետ,

4. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 2 աշխատակից՝ բաժնի պետ և հարկադիր կատարող։

II.Կարճվել է 9 քրեական գործ,

որից՝

6-ը՝ արդարացման /բոլորն էլ հանցակազմի բացակայության պատճառով/,

3-ը՝ ոչ արդարացման /այդ թվում` 1-ական իրադրության փոփոխման, համաներման և նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության  հիմքերով/:

III. 9 քրեական գործի նախաքննությունը կասեցվել է, այդ թվում՝ 3-ը՝ մեղադրյալի թաքնվելու, 4-ը՝ քրեական պատասխանատվության ենթակա անձի պարզված չլինելու, 2-ը՝ անհաղթահարելի ուժի առկայության պատճառով:

IV. Միացվել է  5 քրեական գործ:

V.  Ուղարկվել է այլ մարմին  6 քրեական գործ:

VI. Անավարտ է մնացել   կոռուպցիոն բնույթի 2 քրեական գործ:

Փաստորեն, ինչպես նախկինում՝ նախարարությունների և քաղաքապետարանների գործունեության հետ կապված Հատուկ քննչական ծառայությանը ենթակա ոչ մի քրեական գործ չի քննվել»:

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031