Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքննության մարմնի 7 աշխատակիցներ ենթարկվել են տույժերի

Հունվար 31,2013 15:29

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները 2012թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում են իրականացրել 134 քրեական գործերով և թվով 326 նյութերի նախապատրաստման նկատմամբ:

Նախապատրաստված 326 նյութերից 89-ով հարուցվել են քրեական գործեր, 189-ով մերժվել է քրեական գործի հարուցումը (187-ը` արդարացման, 2-ը` ոչ արդարացման հիմքով), ըստ ենթակայության ուղարկվել են 6 նյութեր, իսկ 42 նյութեր մնացել են անավարտ:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջի՝ վարչության դատախազների կողմից 2 նյութերով վերացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կայացրած որոշումներ, տրվել են 5 գրավոր ցուցումներ:

2012թ. ընթացքում դատավարական ղեկավարում իրականացված 134 քրեական գործերից նախաքննությամբ ավարտվել են 59-ը, որոնցից 17-ը կարճվել են, իսկ 42-ը` 58 անձի նկատմամբ, ուղարկվել են դատարան` 55 անձին դատի տալու, իսկ 3 անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ:

Վարչության դատախազների կողմից ստուգվել է 51 քրեական գործերով վարույթը կասեցնելու մասին որոշումների  օրինականությունը, որոնցից մեկով վերացվել է կայացված որոշումը:

4 քրեական գործեր ուղարկվել են ըստ քննչական ենթակայության, վարույթում անավարտ են մնացել 20 գործեր: Դատախազների կողմից տրվել է 7 գրավոր ցուցում:

Հետաքննության մարմինների կողմից թույլ տրված խախտումների փաստերով  ծառայողական քննություն անցկացնելու կապակցությամբ բերվել են 6 միջնորդություններ, որոնցով հետաքննության մարմնի 7 աշխատակիցներ ենթարկվել են տույժերի:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին ուղարկվել է 2 հաղորդում, որոնցից մեկը վերաբերել է քրեակատարողական համակարգում տիրող հանցավորության վիճակին, իսկ մյուսը` ՔԿՀ-ում արձանագրված ինքնավնասումների կատարմանը ծնող պատճառներին և նպաստող պայմաններին:

Վարչության դատախազները 44 քրեական գործերով պաշտպանել են մեղադրանքը, մասնակցել 502 դատական նիստի, այդ թվում` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վեաբերյալ գործերով` 257, պատիժը կրելուց ծանր հիվանդության պատճառով ազատելու վերաբերյալ գործերով` 5, հարկադիր բուժումը փոխելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ` 61, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը փոփոխելու կամ դադարեցնելու գործերով` 115 և այլ գործով` 19 դատական նիստերի:

2012թ. ընթացքում վարչության կողմից պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմիններում կատարվել են 12 ստուգումներ և ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ պատկան մարմիններին ուղարկվել են 6 հաղորդումներ:

Վարչության դատախազների կողմից կայացված 7 որոշումներով կասեցվել են օրենսդրությանը հակասող ակտերի գործողությունը և դրանք վերանայելու միջնորդագրեր է ներկայացվել, որոնց արդյունքում համապատասխան ակտերը վերանայվել են:

Պետական շահերի պաշտպանության  բնագավառում կատարվել են 13 ուսումնասիրություններ, որոնցով ներկայացվել է 1 հաղորդում և թվով 10 հայցադիմում է  ներկայացվել դատարան` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար, որոնցից 6-ը բավարարվել են, 1-ը մերժվել է 3-ը ընթացք մեջ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031