Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի հարցը ծաղրանք էր Աշոտյանի համար

Հունվար 31,2013 15:09

«Մեր ընդդիմախոսներն ունեն տարբեր իրավունքներ, այդ թվում ունեն իրավունք բուռն և անհամարժեք արձագանքելու բանջարաբոստանային մշակաբույսերի անվանարկումներին և դրանցից սարքելու լուրջ քաղաքական քննարկումներ: Կարծում եմ` դա խոսում է մեր ընդդիմախոսների քաղաքական օրակարգի դատարկության մասին, հակառակ պարագայում բանջարաբոստանային մշակաբույսերի հիշատակումը չէր առաջացնի չակերտավոր ասած` նման լուրջ քննարկումների ալիք»,-այսօր կառավարության նիստից հետո նման կարծիք հայտնեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նախագահի` մովսեսցի ծերունուն արած հայտնի դիտարկումը. «Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ` չե՞ք կարծում, որ երկրի նախագահը ծաղրում է մարդկանց իր քարոզարշավի ժամանակ, պարոն Աշոտյանն ասաց. «Ես ձեր տեսակետին լինեմ, ապա կասեմ, որ դուք ձեր հարցադրմամբ ինձ ծաղրում եք: Ինձ մոտ հենց նոր տպավորություն ստեղծվեց, որ ձեր հարցադրմամբ ծաղրեցիք ինձ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀԿ says:

    ի՞նչ են լրագրողներն էկել հարցեր տալիս, մեր տոնը հարամ անում

  2. HAYK says:

    Ծաղրանքից ավելիի արժանի էլ չեք… Իսկ Հայաստանում վերջին 15 տարում ամենամեծ թարս բուսնած խիյարը Բաղրամյան,26 ում ա եղել…

  3. Hakob Dinq says:

    Այս երկրում ոչ ոք հասարակական, քաղաքացիական նվազագույն մշակույթ անգամ չունի: Դրա համար էլ մեր կյանքը, կեցությունը և կարգավիճակը գնահատվում է ամենաբացասական երանգներով, իսկ մարդու արժանապատվությունը դեռևս որևէ կատիգորիա չէ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031