Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շնանա՞լ, թե՞ չշնանալ. պատասխանում են սեքսապաթոլոգները (Տեսանյութ)

Հունվար 31,2013 15:03

Այսօր սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը եւ մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը «Հայելի» ակումբում քաղաքացիներին կոչ էին անում առողջ սեռական կյանքով ապրել եւ սեռավարակներից խուսափելու համար անվտանգ սեռական կյանք վարել: Սեռավարակների առումով բժիշկները մասնավորապես ակնարկում էին մարմնավաճառներին, նրանց ծառայություններից օգտվող տղամարդկանց եւ «խոպանչիներին»:

Aravot.am-ի հարցին, թե մի կողմից Աստվածաշունչը, եկեղեցին քարոզում են ամուսնական զույգերին միմյանց հավատարիմ մնալ եւ չշնանալ, մյուս կողմից՝ սեքսապաթոլոգները կոչ են անում առողջ սեռական կյանք վարել. երբ ամուսինները երկարատեւ բաժանվում են, ասենք`ամուսինը 6 ամսով կամ մեկ տարով գնում է «խոպան», ամուսինները պե՞տք է, արդյոք, հանուն առողջության, արտաամուսնական կապ ունենան, Վրեժ Շահրամանյանն այս հարցին պատասխանեց որպես բժիշկ եւ որպես տղամարդ` ակնարկելով, որ տղամարդկանց համար սեռական կյանքը ուղղակի կենսական անհրաժեշտություն է: Երկու մասնագետների պատասխանը` տեսանյութում.

Վրեժ Շահրամանյանի ներկայացմամբ, «խոպանչի» ամուսիններ ունեցող ընտանիքները խնդրի առաջ են կանգնում.ամուսինն ամեն ինչ անում է՝ ընտանիքի սոցիալական հարցերը լուծելու համար, սակայն վտանգի տակ է դնում թե’ իր եւ թե’ կնոջ սեռական ու վերարտադրողական առողջությունը:

Լիլիթ Կուջոյանի խոսքերով, առկա են 20-30 տեսակ սեռավարակներ, որոնք հավասարապես վտանգավոր են թե կանանց եւ թե տղամարդկանց առողջության համար: Այդ պատճառով նա խնդիրներ ունեցող ամուսնական զույգերին խորհուրդ տվեց միասին այցելել բժշկի եւ բուժման կուրս անցնել: Իսկ ինքնաբուժմամբ զբաղվողներին էլ մասնագիտորեն բացատրեց, որ սեռավարակի միկրոբը այդ դեպքում չի վերանում եւ պարզապես քնում է ու քնած ժամանակ էլ իր գործն անում է. «Նման դեպքերում զույգերը ստիպված են տարիներով բուժվել հղիանալու համար»:

Սեռավարկ վերցնելու պատճառներից մեկն էլ, ըստ սեքսապաթոլոգի, պահպանակից ոչ ճիշտ օգտվելն է. «Երբ գանգատներ ունեցող իմ պացիենտներին հարցնում եմ, թե ինչպե՞ս են պահպանակը օգտագործում, շատ հաճախ են ասում, որ գրպանումս, դրամապանակիս մեջ պահում եմ եւ երբ պետք է գալիս՝ օգտագործում եմ: Բայց պահպանակն ունի միկրոճաքեր եւ այն փոքր-ինչ վնասվելու դեպքում էլ հնարավոր է՝ փոխանցի սեռավարակը»:

Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքերով, սեռավարակները կնոջ մոտ կարող են առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղ, կրծքագեղձերի կիստոզ եւ այլն: Ըստ նրա, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, տարեկան 500 միլիոն մարդ հիվանդանում է սեռավարակով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031