Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոմատոլոգիական ոլորտն է՞լ են մենաշնորհում (Տեսանյութ)

Հունվար 31,2013 14:54
karavarutyun

Կառավարության մոտ բողոքի ակցիա կազմակերպած ստոմատոլոգները պնդում են, որ հարկային նոր փոփոխությամբ կառավարությունը ստոմատոլոգիական կլինիկաներին կործանում է.

«Ինչ անգրագետ ու անտեղյակ մարդ է այդ փոփոխությունները կատարել «Արտոնագրային վճարի մասին» օրենքում: Ակնհայտ է, որ գործից ու ոլորտից անտեղյակ մարդիկ են: Այնպիսի չափանիշներ են մտցրել, որ Հայաստանում գոյություն չունեն նման ստոմատոլոգիական կենտրոններ»-Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին ստոմատոլոգները, որոնք կառավարության շենքի դիմաց  բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց դիտարկմամբ` օրենքում կատարած փոփոխություններով կառավարությունը  միտումնավոր ոլորտը տանում է մենաշնորհի: Ստոմատոլոգների պնդմամբ` այս օրերին արդեն ստուգումներ են սկսել որոշ ատամնաբուժարաններում, եւ ակցիայի մասնակիցների համար տարօրինակ է, որ մի քանի ատամնաբուժարաններ օրենքում կատարած փոփոխություններն ընդունելուց մի քանի ամիս առաջ արդեն սկսել էին որոշակի փոփոխություններ կատարել եւ իրենց ատամնաբուժարանները նոր չափանիշներին  համապատասխանեցնել. «Դրանք էլ այն ստոմատոլոգիական կենտրոններն են, որոնք կառավարության անդամների կամ ծանոթներինն են կամ էլ հենց բարձրաստիճան պաշտոնյաններինը: Հակառակ դեպքում պետք  է նախապես բոլորին պաշտոնապես հայտարարվեր նոր պահանջների մասին»: Բողոքի մասնակիցների ներկայացմամբ` հարկային օրենքի փոփոխությամբ հարկային բեռի ավելացումը դեռ ոչինչ, բայց այն չափանիշները, ինչ պարտադրում են ատամնաբույժներին` անհիմն են.«Անկախ նրանից, այդ հարկերը կնվազեցվեն, թե`ոչ, շատերն իրենց կենտրոնները կփակեն, իսկ կառավարությունը գոնե պատկերացնո՞ւմ է, թե ինչքան կավելանա գործազուրկների ու արտագաղթողների թիվը: Կթողնեն կգնան այլ երկրում կաշխատեն: Սրանք ամեն ինչ անում են, որ մենք մեր կենտրոնները փակենք ու գնանք վարձու աշխատող դառնանք իրենց խոշոր կլինիկաներում»:

Մինչեւ կառավարության այսօրվա նիստի ավարտը ստոմատոլոգները հավաքված էին շենքի մոտ, սակայն գրեթե բոլոր պաշտոնյաները կառավարության շենքի հետնամուտքով հեռացան եւ շրջանցեցին ցուցարարներին:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031