«ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա ստանալու առավել հանգամանալից տեղեկատվություն ԵՄ-ի գործունեության մասին: Այսօր ԵՄ-ը Հայաստանի հետ միասին իրականացնում է 80 ծրագիր: Վերջերս Բրյուսելում ստորագրված փաստաթղթերի շրջանակում Եվրամիության բոլոր ծրագրերը հասանելի են ՀՀ-ի համար և նվազագույն հաշվարկներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առնվազն 70 ծրագրով ևս կարելի է ընդլայնել»,- այսօր այս մասին ԵՄ-ի կենտրոնի բացման ընթացքում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին դեռևս 1990-ականների սկզբից: «Այսօր զարգացման համագործակցությունը Հայաստանի հետ ավելի ակտիվ է, քան երբևէ: Կենտրոնը հանդիսանալու է հաղորդակցության սիրտը Հայաստանում»:
Ըստ ծրագրի ղեկավար Էհթել Հալլիսթեի, Հայաստանում ԵՄ գործունեության մասին ճշգրիտ, ժամանակին և մատչելի տեղեկատվության անհրաժեշտությունը դժվար է թերագնահատել: «Զարգացման ծրագրերի ձեռքբերումների մասին մարդկանց իրազեկումը կմեծացնի հասարակության վստահությունը ԵՄ-ի նկատմամբ և աջակցությունը` ԵՄ գործունեությանը»,-ասաց տիկին Հալլիսթենը:
Կենտրոնը ծառայելու է նաև որպես ԵՄ տեղեկատվական կենտրոն և հասարակության համար բաց կլինի այս տարվա գարնանը: Ծրագրի տևողությունը երկու տարի է, և այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A» –ի կողմից` «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ