Լրահոս
Օրվա լրահոսը

Սլովակիայի հայ համայնքին հանձնեցին Բրատիսլավայի հնագույն եկեղեցիներից մեկը

Հունվար 31,2013 13:55

Slovak_2 2013թ-ի հունվարի 30-ը նշանակալի օր էր ԵՀՄՖ-ի և նրա ամենաակտիվ անդամներից` Սլովակիայի հայկական համայնքի համար: Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի տքնաջան աշխատանքից հետո Սլովակիայի կաթողիկե եկեղեցու ղեկավարությունը, նորին սրբություն Զվոլենսկու գլխավորությամբ, Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին հանձնեցին, որպես սեփականություն քաղաքի ամենակենտրոնական մասում գտնվող Բրատիսլավայի հնագույն եկեղեցիներից մեկն` այն հայկական օծելու ու 99 տարի օգտագործելու նպատակով: Եղեկեցին հիմնադրվել է 14-րդ դարի սկզբում,  լիովին վերանորոգվել 19-րդ դարում և 20-րդ դարի վերջում: Վերջին նորոգման ծախսերը հոգացել է Իտալիան` Բրատիսլավայում իտալական դեսպանության միջնորդությամբ: Հունվարի 30-ին Հայաստանի առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակ, հայր Տիրան աբեղա Պետրոսյանի, Սլովակիայի, Չեխիայի և Հունգարիայի տարածաշրջանի հոգևոր առաջնորդ հայր Բարսեղ վարդապետ Պիլավչյանի, Բրատիսլավայի արքեպիսկոպոսության գլխավոր վիկար, եպիսկոպոս, մոնսինյոր Յոզեֆ Հալկոի, Կուրիի կանցլեր և արքեպիսկոպոսության վարչության տնօրեն, եպիսկոպոս, մոնսինյոր Տիբոր Հայդուի մասնակցությամբ ստորագրվեց պայմանագիր, որով ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին հանձնվեց Բրատիսլավայի <<սրբ. Կատարինա>> եկեղեցին` հայկական առաքելական եկեղեցու կողմից օծվելու և հայկական համայնքին հոգևոր ծառայություններ մատուցելու համար: Եկեղեցին հանձնելու հանդիսավոր  արարողության ընթացքում եպիսկոպոս, նորին սրբություն, մոնսինյոր Հալկոն դոկտոր Աշոտ Գրիգորյանին հանձնեց եկեղեցու բանալին: Պարոն Գրիգորյանը պարտավորվեց հոգալ եկեղեցու ծախսերը, ակտիվորեն կազմակերպել բազմաբնույթ հոգևոր միջոցառումներ, այդ թվում նաև էկումենիկ պատարագներ` բոլոր հայկական եկեղեցական ու ազգային տոները նշելով: Հայր Բարսեղ վարդապետ  Պիլավչյանը խոստացավ ամսեկան երկու անգամ կանոնավոր պատարագ մատուցել նորահայտ հայկական եկեղեցում, իսկ տարածաշրջանի հայրապետական պատվիրակ, հայր Տիրան աբեղա Պետրոսյանը ցանկություն հայտնեց ավելի հաճախակի սպասավորներ ուղղարկել Վիեննայից` հաշվի առնելով Բրատիսլավային խիստ մոտ գտնվելու պարագան:

Հայտնենք, որ Բրատիսլավայում հայկական եկեղեցի օծելու հարցով Գրիգորյանին դիմել էր Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը և այսօր համաձայն նրա հայրապետական կամքի իրականացվեց այս հայանվեր ծրագիրը: Անկասկած ծրագիրը միտված է Սլովակիայի և հարևան երկրների հայկական համայնքների զարգացման, պահպանության, հայրենքի հետ կապերի ամրապնդման և այլ աստվածահաճո նպատակների իրագործմանը:

 ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nadya says:

    ՄԵԾ Է ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՍ ԱՍՏԾՈ ՕՐՀՆՅԱԼ ԼՈՒՅՍՆ ՁԵՐ ՀԵՏ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031