Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

Հունվար 31,2013 13:39

ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Ինչպես մեզ հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, 2013թ. հունվարի 30-ին, ժամը 21-ի սահմաններում ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում Ռուսլան Վանիկի Սահակյանը և գործով չպարզված ևս մեկ անձ խոչընդոտել են լրագրող Գագիկ Գևորգի Շամշյանի մասնագիտական գործունեությանը, որի ընթացքում տալով սեռական բնույթի հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, ինչը զուգորդվել է Շամշյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Վերոնշյալ դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ և 258-րդ հոդվածների հատկանիշներով, Գ. Շամշյանը ճանաչվել է որպես տուժող, իսկ Ռուսլան Սահակյանը որպես կասկածյալ: Վերջինս ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031