Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քո կարդացած գրքերում, ֆիլմերում չի՞ էղել, որ իմ նմանը քո նմանի հետ ա ամուսնացել». Իրական կյանքի մասին

Հունվար 31,2013 15:15

«Սպասում էի, որ ֆիլմերի ավարտին կնմավի, բայց «ֆիլմի ավարտին» հաջորդեց իրական կյանքը»,- իր պատմությունն այսպես է սկսում 24-ամյա Ալինան: Գեղեցիկ, գրավիչ եւ խելացի աղջիկ. այսպես էին բնութագրում նրան ճանաչողները. «երնեկ քեզ տանողին». նրան տեսնելով՝ ասում էին նույնիսկ անծանոթները, իսկ Ալինան երազում էի իր «սպիտակ ձիով» ասպետի մասին, ով պետք է լիներ նրանից խելացի, գեղեցիկ եւ գրավիչ, պետք է շատ գրքեր կարդացած լիներ, բազմապիսի ֆիլմեր դիտած լիներ, որ ամբողջ օրը քննարկելու թեմաներ ունենային. «Իհարկե համալսարանն ավարտելուց հետո բոլորն իրենց բարեկամներին, ընկերներին էին ինձ առաջարկում. առաջին հարցս լինում էր՝ խելացի՞ ա, ու երբ պատասխանում էին, դե շատ խելոք ա, տուն պահող եւ այլն, հասկանում էի, որ իմ ուզածը չի, թեման փակում էի»,- ժպտում է Ալինան: Ասում է՝ երկրպագուների պակաս չի ունեցել, եղել են եւ՛ գրավիչները, ե՛ւ խելացիները, բայց կարծես թե  նրանցից ոչ ոք չէր համապատասխանում իր իդեալին. «Մի անգամ ընկերուհիս ասաց՝ էնքան ես սենց անելու, վերջում լրիվ հակաիդեալիդ ես սիրահարվելու, նոր իմանաս: Ինձ հանդիմանեց՝ ասելով ինքնահավան եմ»,- պատմում է Ալինան ու ասում, որ ընկերուհին չէր էլ պատկերացնի, թե որքան արագ էր կատարվելու իր կանխատեսումը: Նույն ընկերուհու տանից նույն խոսակցության օրը Ալինան դուրս է գալիս, որ վերադառնա տուն: Նա անընդհատ մտածում է ընկերուհու մասին եւ ինքն իրեն ժպտում՝ մտածելով ասվածի զավեշտի մասին, կանգառում երկար է կանգնում. երթուղայինն է ուշանում, մի լավ սառչում է, իսկ երբ վերջապես գալիս է երթուղայինը արագ իրեն նետում է աթոռներից մեկի վրա: «Շատ էի մրսում, հիմա, որ ինձ հիշում եմ՝ ծիծաղս գալիս է, կուչ էի եկել աթոռի վրա եւ էնքան էի սառել, ոչ չէի էլ նկատել, որ երթուղայինում ես եմ, վարորդը եւ  անախորժ դեմքով   մի երիտասարդ: Ուշքի եկա այդ երիտասարդի հայացքից. աչքերով ինձ էր ուտում, անհարմար ինձ զգացի, բայց մտածեցի, մյուս կանգառում երեւի մարդ կնստի, այլեւ ես չեմ լինի ուշադրության կենտրոնում»,- պատմում է Ալինան: Ասում է՝ երթուղայինը գնում էր,  երթուղայինում ուղեւոր չէր ավելանում: «Նա հայացքն ինձանից չէր կտրում, ես չգիտեի արդեն՝ ի՞նչ անել: Մեկ էլ սա իր տեղից վեր կացավ, եկավ, նստեց կողքս եւ շարունակեց նայել: Էտ պահին մտածում էի՝ հաջորդ կանգառում իջնեմ, հետո ինքս իմ մեջ վերլուծում՝ ասենք թե իջա, սա կարող ա՝ իջնի իմ հետեւից, էս ուշ ժամին, անծանոթ տեղանքում ո՞նց եմ կողմնորոշվելու ու էտպես մտածելով՝ հասա արդեն իմ կանգառ, ես արագ իջա, սա իմ հետեւից, ես քայլում էի, նա ինձ հետեում էր, վախից չգիտեի ի՞նչ անել, հիմա իհարկե մտածում եմ, որ կարող էի զանգել՝ մերոնցից մեկը գար ինձ դիմավորեր եւ այլն, բայց այդ պահին ինձ կորցրել էի: Շնչակտուր հասա մեր մուտք, սա առաջ չեկավ, հասա տուն ու երեք բաժակ ջուր խմեցի»,- ասում է  նա: Հաջորդ օրը Ալինան աշխատանքի գնալիս բակում տեսնում է նույն երիտասարդին, սա մինչեւ կանգառ ուղեկցում է աղջկան, հետը նստում երթուղային. «Այդ պահին միակ մխիթարությունս այն էր, որ երթուղայինում ինձանից բացի այլ ուղեւորներ էլ կան, հասա աշխատավայր՝ արդեն սովորած ինչ-որ մեկի հայացքի հետապնդմանը»,- ասում է Ալինան: Իր հետ պատահածը պատմում է ընկերուհուն, սա մի լավ ծիծաղում է՝ ասելով. «Քեզնից մենակ մանյակներն են պակասում»: Ալինայի համար ամեն ինչ չափից շատ լուրջ էր, նույնիսկ չի ծիծաղում, աշխատասենյակում անընդհատ պատուհանից է նայում. երիտասարդը կանգած շենքի մոտ պատուհաններին էր նայում, այնպես, որ նույնիսկ նկատում է աղջկան: Օրվա երկրոդ կեսին աշխատավայրի անվտանգության աշխատակիցներից մեկը մեծ ծաղկեփնջով մտնում է Ալինայի սենյակ, ժպտում է, ասում՝ գաղտնի երկրպագուից է. «Ինչ ասես մտքով չանցավ, սա որտեղի՞ց գիտի իմ անունը, հետո մտածեցի, բոլորն ինձ ուզում են պատժել իմ ինքնահավանության պատճառով, կատակ են անում, թակարդ են լարել եւ այլն, բայց հետո ինչքան էլ փորձեցի կապել իրար հետ դպեքերը, չստացվեց, իսկ անվտանգության աշխատակիցն ասաց, որ ուղղակի նկարագրել է, սենյակի պատուհանն էլ ցույց է տվել, ինքն էլ գլխի է ընկել, որ ծաղիկները ինձ են հասցեագրված: Նկատելով բացիկ ծաղկեփնջի մեջ՝ չկարողացա հետ ուղարկել. ուզում էի իմանալ, թե դա ով է»,- ասում է Ալինան: Բացիկում գրված էր. «Սիրել եմ առաջին հայացքից: Դու իմն ես լինելու. Գարիկ» : Միայն անունն  իմանալը դեռ քիչ էր. «Սիրուն  չէր ու հակառակ իմ իդեալին, բայց գրավող մի բան կար մեջը: Հետո ես զգացի, որ կուզեի լսել նրան, իսկ դա արդեն ինձ համար նորություն էր, ես սովորոբար ոչ ոքի շանս չէի տալիս»,- ասում է Ալինան: Աշխատայրից դուրս գալիս նորից տեսնում է երիտասարդին. այս անգամ աղջիկն ինքն է զգում, որ չի խուսափում նրա հայացքից. «Նա քայլում էր համարյա իմ կողքով, մի պահ նույնիսկ զգացի՝ ձեռքը համարյա դիպչում էր իմ ձեռքին, թեքվեցի, նայեցի աչքերի մեջ. նա ժպտաց ու ասաց. «Լա՞վն էին ծաղիկները»: Ասացի՝ ոչ, նա ժպտաց ու ասաց՝ իմ անունը Գարիկ է, ես անկախ ինձանից հարցրի՝ իսկ մասնագիտությու՞նդ, նա ժպտաց, հետո սկսեց խոսել իր զգացմունքների մասին, ես շատ աղոտ եմ հիշում, թե ինչ էր ասում, անընդհատ մտածում էի՝ ինչի՞ սրան մի լավ տեղը չեմ դնում»,-ասում է Ալինան: Պատմում է, որ տղան շարունակում է ուղեկցել աղջան, անընդհատ խոսում է, փորձում համոզել նրան, բայց աղջիկը կամ լռում է, կամ էլ բացասական պատասխանում ցանկացած առաջարկի: Տանն արդեն ամփոփում է օրվա կատարվածը, գալիս եզրակացության, որ այդքան էլ տհաճ չի, երբ նրան ինչ-որ մեկն այդպես սիրահետում է: Հաջորդ օրը  նման էր նախորդին, ուղեցկություն, ծաղիկներ եւ սիրո անվերջ բացատրություններ. «Նրան լսելով՝ ես արդեն պատկերցրի՝ միջնակարգ կրթությամբ, ինտելեկտի բացակայությամբ եւ օրվա հաճույքով ապրող մի երիտասարդ է. ես նույնիսկ այդ տարբերակի մասին չէի էլ մտածել. սա բացառված էր ինձ համար, բայց նա անընդհատ իմ ուշադրության կենտրոնում էր, ոչ մի րոպե ինձ հանգստ չէր տալիս, անընդհատ իմ ուղեղում էր, եւ մի շաբաթն արդեն հերիք էր, որ նա աստիճանաբար իջներ սիրտս. առաջարկեց մի հետաքրքիր միջավայրում հանդիպենք, որոշեցի չմերժել»,- պատմում է Ալինան: Հետաքրքիր միջավայրը երեւանյան սրճարաններից մեկն էր. Գարիկն սկսում է իրենց հարաբերություններից խոսել, իր «բառաֆոնդով» բացատրում է իր սերը, իսկ Ալինան մտածում է՝ հանկարծ սրճարանում  ծանոթ չլինի, իրեն այդ երիտասարդի հետ չտեսնի. «Ես ամաչում էի նրանից, նա բարձր էր խոսում, մի տեսակ գռեհիկ, ժարգոնային բառերով, ես նայում էի նրան ու մտածու՞մ՝ տեսնես ինչի՞ չեմ կարողանում կտրականապես մերժել նրան. ինձ հետ էր պահում երեւի նրա ժպիտը՝ մանկական էր ու մի տեսակ գրավիչ: Ես խոսակցությունը փորձեցի լրջացնել, սկսեցի թվարկել, թե ինչի մենք չենք կարող միասին լինել, շատ լուրջ ասացի. «Ես ինձ քեզանից վեր չեմ դասում, բայց քեզանից խելացի եմ, մենք որեւէ քննարկելու թեմա չունենք, դու ոչ մի գիրք, ֆիլմ չես նայել. մենք ինչի՞ մասին ենք խոսելու, մեր շրջապատը, կյանքի մասին պատկերացումները տարբեր են»: Բայց նա ուներ իր ձեւը համոզելու՝ ժպտաց ասաց՝ քո կարդացած գրքերում, ֆիլմերում  չի՞ էղել, որ իմ նմանը քո նմանի հետ ա ամուսնացել ու երջանիկ են եղել: «Բայց դրանք գեղարվեստական են». պատասխանեցի ես, նա էլ՝ բայց իրականությունից վերցված. մի տեսակ լոգիկա գտա նրա ասածի մեջ, հիշեցի բոլոր ֆիլները, որոնցում խելացի, կրթված աղջիկը սիրահարվում է փողոցի մի տղայի, բայց նրանք երջանիկ են ու սիրով լի…մեր հանդիպումը ավարտվեց՝ իմ խոստումով, որ կփորձենք շփվել. միգուցե մի բան ստացվի…»,- պատմում է Ալինան:

 

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031