Carrefour հիպերմարկետի հայաստանյան պատմությունը կարող է լրջագույն հարվածի տակ դնել Հայաստանի միջազգային վարկանիշը: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հայաստանյան իշխանություններն արդեն իսկ տեղեկացված են, որ Carrefour-ի դեմ տեղական օլիգարխների կողմից կազմակերպված արշավի հետեւանքով Doing Busness-ի, Index of Economic Freedom-ի եւ մի շարք այլ միջազգային ռեյտինգային կազմակերպությունների ինդեքսներում Հայաստանի դիրքերն առնվազն 30-50 կետով նահանջ կունենան: Հիշեցնենք, որ տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանն առաջատար է՝ ԱՊՀ-ում զբաղեցնելով 38-րդ, իսկ Doing Busness-ում՝ 32-րդ հորիզոնականները:
«Առավոտ» օրաթերթ