Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուն դեմ չէ աղջիկների բանակում ծառայելուն

Հունվար 31,2013 12:55

Այսօր «Peoplemeter» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու, Էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն անդրադառնալով հայոց բանակի խնդիրներին, ասաց, որ իր նախագահ դառնալուց հետո այնպես է անելու, որ ծառայությունը չլինի պարտադիր. «Բանակում ծառայելը պետք է լինի պայմանագրային հիմունքներով, վճարովի: Ես ընդհանրապես դեմ եմ, որ անխտիր բոլորին տասնութ տարին լրանալուց հետո բանակ են տանում: Բայց չէ՞ որ ոչ բոլորն են հոգեբանորեն պատրաստ լինում ծառայության»:

Բացի այս փոփոխությունից, էպոսագետը նաեւ հավելեց, որ, չի բացառվում աղջիների ծառայություն էլ լինի. «Շատ երկրներ կան, որ շատ աղջիկներ ծառայում են բանակում: Ես սկզբունքորեն դեմ չեմ այս գաղափարին, պարզապես մի խնդիր կա, բնականաբար չեն կարող աղջիկներն ու տղաները միաժամանակ մեկ տեղում ծառայել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031