Լրահոս
Օրվա լրահոսը

Փիառը «խիյար»-ից տարբերելու ժամանակը

Հունվար 31,2013 12:52

«Խիյարի» պահով։ Այս կիքսից հետո Սարգսյանի թիմի ներկայացուցիչները փորձում են չվհատվելով հայտարարել, թե որեւէ խնդիր այդտեղ չկա, եւ որ Սարգսյանն ուղղակի անմիջական շփում է ունենում մարդկանց հետ։

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, սարգսյանական թիմը պոստֆակտում փորձում է «խիյարը» վերածել փիառի։ Բայց խնդիրն էլ հենց այդ է, որ ամեն դեպքում «խիյարային» փիառով որեւէ մեկին չես խաբի։ Այո, պոստֆակտում սարգսյանական թիմը փորձում է փիառ անել Սարգսյանի կիքսերի վրա՝ դա ներկայացնելով որպես անմիջական շփում։ Իբր տեսեք, Սերժ Սարգսյանը, ով սովորաբար գրական հայերենով սիրուն ելույթներ է ունենում, մարդկանց հետ շփվելիս մի կողմ է թողնում գրական հայերենը եւ իր բարձունքից իջնելով՝ մարդկանց հետ անմիջական շփում է ունենում «հասարակ մահկանացուների լեզվով»։ Սարգսյանական փիառ թիմը, սակայն, այդպես էլ չհասկացավ, որ քաղաքական գործիչների՝ մարդկանց հետ անմիջական շփումների ժամանակ ամենակարեւոր բանը ոչ թե բուն խոսքն է, այլ այն, թե որքանով է խոսքը ասվում տեղին։ Օրինակ՝ եթե նույն«խիյար» կամ «լոդր» բառերը ասվեին լիովին այլ հանգամանքներում, հնարավոր է, որ այն լիովին համահունչ լիներ իրավիճակին, մարդիկ կխնդային, կանցներ կգնար։ Սակայն խնդիրն էլ հենց այն է, որ խոսքերը չեն ասվել ճիշտ տեղում, ճիշտ պահին։

Սարգսյանի խնդիրը ոչ թե, կամ ոչ այնքան այն է, որ նա չգիտի՝ ինչ պետք է ասել, այլ հիմնականում այն, որ նա չգիտի, թե հատկապես որտեղ ինչ է պետք ասել։ Արդյունքում էլ ստացվում է այն, որ նա Եռաբլուրում իրեն լացելով մոտեցած կնոջն ասում է, թե «ինչի՞ ես եկել մեր տոնը փչացնելու», գյուղացուն ասում է՝ «տենց եք մտածում, որ խիյարը ծուռ է բուսնում», մեկ այլ մարդու հետ խոսում է դու-ով, ու կիքսերը կիքսերի հետեփց շաղ տալով քարոզարշավ է անում։

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031