Այսօր «Peoplemeter» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը կրկին անդրադարձավ Սերժ Սարգսյանի կենսագրությանը: Նրան անհանգստացնում է մասնավորապես այն, թե ինչպես է Սերժ Սարգսյանը զբաղեցնելով տարբեր պաշտոններ, լինելով տարբեր կուսակցությունների անդամ, հասել նախագահի պաշտոնին:
«Ինձ հարցնում էիք, թե ես ինչ էի անում Վազգեն Մանուկյանի շտաբում, ես էլ հիմա հարցնում եմ, իսկ ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում… Ես կասեմ` անձամբ պատասխան էր տալիս վերջինին»:
Սեդրակյանը խոսելով իր ծրագրերից, ասաց, որ շարունակում է տանից հետեւել ուրիշների քարոզարշավին. «Իմ ծրագրերում փոփոխություններ չեն լինելու, բայց քարոզարշավի շրջանում շարունակելու եմ կյանքի կոչել ծրագրերս ու այնպես անել, որ Սերժիկ Սարգսյանը ի վերջո դուրս գա քարոզարշավից»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ