Ծանր քաշային ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինի պրոումոթեր, գերմանացի Կալլե Զաուերլանդը WBA սուպերչեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին մեղադրել է նրանում, որ վերջինը, խուսափելով Պովետկինի հետ հանդիպումից՝ գողանում է մարզասերների ժամանակն ու դրամը:
Ալեքսանդր Պովետկինը WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնն է, իսկ կազմակերպությունը որոշել էր, որ մինչեւ 2013 թվականի փետրվարի 26-ը Կլիչկոն պետք է ռինգում հանդիպի Պովետկինի հետ: Սակայն ուկրաինացին խնդրել է այդ մարտը հետաձգել մինչեւ ամառ, որպեսզի ապրիլին տիտղոսի կամավոր պաշտպանություն անցկացնի կուբացի Օռլանդեր Սոլիսի հետ:
Զաուերլանդն իր «Twitter»-ում գրել է. «Մինչեւ հիմա ուշքի չեմ կարողանում գալ: Սոլիս: Դա կողոպուտ է օրը ցերեկով»: Պրոումոթերը հիշեցնում է, որ Սոլիսը 2011-ին 1-ին ռաունդում պարտվել է Վլադիմիր Կլիչկոյին եւ դրանից հետո ընդամենը մեկ մենամարտ է անցկացրել անցած տարվա մայիսին՝ գերմանացի Կոնստանտին Այրիխի հետ: Զաուերլանդը նշում է նաեւ, որ Սոլիսն անգամ WBA-ի վարկանիշային ցուցակում 15 լավագույնների մեջ ընդգրկված չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև