Հունվարի 30-ին, ժամը 09.30-ին, «Բոգդան» մակնիշի ավտոբուսը Կոմիտասի պողոտայի թիվ 8 շենքի դիմաց դուրս գալով երթևեկելի մասից՝ բախվել է ճամփեզրի եզրաքարին ու սյանը, ապա վրաերթի ենթարկել 67-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.50-ին, ոստիկանություն է ներկայացել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթի ժամանակ ինքն է եղել ավտոբուսի ղեկին:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն