Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մարտիրոսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը լայն ժպտում է, բոլորի հետ ողջագուրվում, բայց վերցրել է «Հնարավոր է» կարգախոսը»

Հունվար 31,2013 12:15
vahram martirosyan

Հատված գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ հարցազրույցից

– Հավանական համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր թեկնածուները հանդես գան մեկ միասնական թեկնածուով։

– Չեմ բացառում։ Մի բան ինձ համար պարզ է, որ 3 թեկնածուներն էլ անվստահ են։ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ լայն ժպտում է, բոլորի հետ ողջագուրվում, բայց վերցրել է «Հնարավոր է» կարգախոսը։ Շատ թեական է, նախկին կարգախոսով մտադիր էր սարեր շարժել։ Պարույր Հայրիկյանի ելույթներում ևս անինքնավստահություն եմ զգում։ Նույնը վերաբերում է Հրանտ Բագրատյանին. լավ վերլուծություններ է անում, բայց ընտրազանգվածին ոգեշնչող պաթոս չեմ տեսնում… Նրանցից որևէ մեկը մի ամիս առաջ դեռ չէր մտածում, որ կարող է լուրջ դերակատարում ունենալ էս ընտրություններում։ Բայց եթե օր օրի տեսնեն, որ իրենց համակիրների թիվը բազմապատկվում է, կարող են հավատալ հաղթանակին ու հակվել միասնական թեկնածուի գաղափարին՝ համաձայնեցնեն իրենց գործողությունները՝ համախմբվելով մի ծրագրի շուրջ։

Եվ ո՞վ կլինի այդ թեկնածուն։

– Չեմ ուզում գուշակել։ Նախորդ հարցազրույցում ես առաջարկել էի Պարույր Հայրիկյանի թեկնածությունը, որպես ընդդիմության

համակարգող, «գրավառու»։ Էն ժամանակ ոմանք ծաղրում էին, ասում էին՝ հա, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց թեկնածությունից կհրաժարվե՜ն, իրենց ձայները կտան Պարույր Հայրիկյանին։ Իսկ հիմա որտե՞ղ են իրենց ձայները, ո՞ւմ են ծառայում։ Հայրիկյանին ես պայմանական էի ասում. էս պահին 3 խոշոր թեկնածուների վարկանիշերն իրար շատ մոտ են։ Դժվարանում եմ ասել՝ ով ում պետք է զիջի։

– Իսկ հասարակության անտարբերությունը որտեղի՞ց է բխում։

– Մենք էդ հասարակության մասն ենք, ու մեզ դնենք մեր կողքի մարդկանց վիճակում։ ԲՀԿ-ն ստացել էր մի քանի հարյուր հազար ձայն, իսկ իր ընտրազանգվածը մնացել է առանց թեկնածուի, ՀԱԿ-ը հարյուր-հազարավոր մարդկանց էր հավաքում հանրահավաքների, Դաշնակցությունն էլ իր

բավական կայուն ընտրազանգվածն ունի։ Եթե այդ ուժերի պատգամավորության մանդատները գումարենք իրար, ապա 40%-ից

ավելի ձայն ունեն խորհրդարանում։ Հիմա էդ ուժերը դուրս են եկել խաղից։ Մարդը ռոբոտ չէ, որ ծրագիրը փոխես, մարտկոցը փոխես, ու վաղվանից ուրիշ քաղաքական համակրանք ունենա ու գնա ոգևորված ուրիշին ընտրի։ Ընդհանրապես հայերը հակված են տխրության, դժբախտության, որը, երևի, պայմանավորված է պատմական ճակատագրով, դրան գումարվել է էս վիճակը։

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031