Հունվարի 30-ին, Դուբայում, «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները: Նոմինացիաները տարբեր էին. «Աշխարհի լավագույն օդանավակայան», «Միջին Արեւելքի լավագույն օդանավակայան », «Եվրոպայի լավագույն օդանավակայան », եւ այլն: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, եւ Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» նոմինացիայի քվեարկության արդյունքների, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում:
Զվարթնոց միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը » /«EMAA» «Emerging Markets Airports Award»/:
Զվարթնոցից բացի ԱՊՀ-ից ընտրվել էին ևս չորս` Մոսկվայի «Դոմոդեդովո » եւ «Շերեմետեւո », Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո » և Բիշքեկի «Մանաս » օդանավակայանները: Քվեարկությունն ընթացավ ավելի քան մեկ ամիս:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, մրցանակը ստացավ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ » ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:
Կարդացեք նաև
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ » ՓԲԸ