Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի նախկին փոխմարզպետի վերաքննիչ բողոքը մերժվեց

Հունվար 31,2013 11:40

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ հունվարի 30-ին մերժել է   ՀՀ Կոտայքի նախկին փոխմարզպետ,   կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լևոն Միքայելյանի բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ. Մակյանի նախագահությամբ, 2012թ. նոյեմբերի  12-ի դատավճռով հիմնավորված էր համարել, որ Լևոն Միքայելյանը, աշխատելով ՀՀ Կոտայքի մարզպետարանում որպես մարզպետի տեղակալ, հանդիսանալով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը համակարգող, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք և առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչև 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութ դրվագով նրանցից անձամբ ստացել է տարբեր չափերով կաշառք:

Լևոն Միքայելյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով:

Լ.Միքայելյանի միջնորդությամբ գործը դատարանում քննվել էր արագացված դատաքննության կարգով:

Ամբաստանյալն ու նրա  պաշտպան Վաղարշակ Գևորգյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էին   Լևոն  Միքայելյանին ազատել ազատազրկման ձևով նշանակված պատժից:

 «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031