Ճապոնիայի ձյուդոյի ֆեդերացիան գործ է հարուցել մարզաձեւի կանանց օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Ռյուիձի Սոնոդեի դեմ՝ իր սանուհիներին ֆիզիկական բռնության ենթարկելու համար:
Անցած տարվա վերջին Ճապոնիայի 15 կին ձյուդոյիստներ բողոք են ներկայացրել երկրի ազգային օլիմպիական կոմիտե՝ տեղեկացնելով հավաքականի գլխավոր մարզչի իրականացրած բռնությունների մասին: Նա պարբերաբար վիրավորել է իր սաներին, ապտակել, ծեծել բամբուկե փայտերով, որոնք սովորաբար մարզումների ժամանակ օգտագործում են սամուրայները քենդո մարտարվեստում: Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակիցները նույնպես խոստովանել են, որ իրենք մրցումների ժամանակ մարզիչ վախից հաճախ են ստիպված եղել վնասվածքներով մտնել տատամի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ