Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Ճապոնիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տակեշի Հիկիհարուի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերստին պնդել է, թե ղարաբաղյան կարգավորման հիմնական խոչընդոտը հայկական զինված ուժերի ներկայությունն է «ադրբեջանական տարածքներում»:
«Ազատություն» ռադիոկայան