Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է վարունգը ծուռ բուսնում

Հունվար 31,2013 10:29

Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը տաղտկալի է: Այնուամենայնիվ, գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հետաքրքրություն է մտցնում դրանում: Քաղաքացիների հետ հանպատրաստից նրա հանդիպումները ուշագրավ, որոշ դեպքերում նույնիսկ զավեշտալի ընթացք են ստանում:

Որքան իշխանությունը բաց պահեր է ունենում հաղորդակցվելու համար, այնքան ակնհայտ է դառնում, որ նա չի տիրապետում կամ չի ընկալում Հայաստանում տիրող աղետալի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Քարոզարշավի ընթացքում իշխանությունները ամեն գնով փորձում են քաղաքացիներին համոզել, որ նրանք լավ են ապրում, և Հայաստանի տնտեսությունը սրընթաց զարգանում է: Իրականության հետ կապ չունեցող թեզը այնքան հաճախ ու շեշտադրված են դնում շրջանառության մեջ, որ իշխանություններն իրենք են նույնիսկ սկսում հավատալ իրենց ասածին ու կորցնել իրականության զգացողությունն ու ադեկվատությունը: Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը իրեն հնարավորինս ապահովագրել է բացասական տեղեկատվությունից և տհաճ վիճակագրությունից:

Երկրում տիրող իրավիճակի մասին պետության ղեկավարը պատկերացում է կազմում իր առավել քան ապահով կյանքով ապրող շրջապատի և կառավարության ներկայացրած թվերի միջոցով: Սա նման է ինքնախաբեության, որը իշխող վերնախավի համար ստեղծում է վիրտուալ տիրույթ կամ օազիս՝  ամբողջովին կտրված իրականությունից:

Ահա այսպիսի պայմաններում է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը պարզապես չի հավատում իշխանությանը և անգամ չի էլ փորձում հասկանալ նրան, քանի որ իշխող վերնախավը իր ոչ ադեկվատ հայտարարություններով ու արարքներով արդեն իսկ հասարակության մեջ իր նկատմամբ ձևավորել է կանխակալ մոտեցում: Նախընտրական շրջանում իշխանությունը քաղաքացիների ու իր մեջ չհասկացվածության պատը քանդելու և այդ չհասկացվածությունը մի փոքր մեղմելու փոխարեն  ավելի է խորացնում այն: Եվ անգամ իշխանական հզոր քարոզչամեքենան ի վիճակի չէ քողարկել իշխանության ակնհայտ քամահրական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ, որը տվյալ պարագայում արտահայտվում է Սերժ Սարգսյանի հանպատրաստից հայտարարություններով:

Քաղաքական ղեկավարը հասարակության կողմից ընդունվում և հասկացվում է առաջին հերթին ժողովրդի դրության մեջ մտնելու և աշխարհին նրա տեսանկյունից նայելու առումով, սովորական քաղաքացու խնդիրը իր արած քայլերի կամ գործած սխալների համատեքստում նայելու տեսանկյունից:

Հակառակ դեպքում վարունգը միշտ էլ ծուռ է բուսնելու:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031