Առժամանակ առաջ փորձեցինք Ռուբեն Հայրապետյանից ճշտել. ճի՞շտ է, որ ֆրանսիական «Նուվել դը Արմենի» ամսագրին տված հարցազրույցից հետո տեւական ժամանակ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանին, սակայն չի հաջողվել: «Սերժ Սարգսյանը, բացի Հանրապետական կուսակցության նախագահ լինելուց, նաեւ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ ո՞վ է ասել, որ ցանկացած շարքային կուսակցական կամ քաղաքացի պետք է կարողանա ցանկացած ժամանակ հանդիպել նրան»,- ասաց նա: Բայց նախկինում շուտ-շուտ էիք հանդիպում: «Այսինքն` դուք իմ կողքից քայլելով գնում էիք ու տեսնո՞ւմ, թե ես շուտ-շուտ, թե ուշ-ուշ էի հանդիպում, հա՞… ասեմ` իմացեք. ես նախագահի հետ հանդիպելու խնդիրներ երբեք չեմ ունեցել եւ չունեմ»:
«Հրապարակ»