Անահիտ Բախշյանը՝ նախագահի բառապաշարի ու «խիարի» պատմության մասին
«Եթե ամեն ինչ մի կողմ դնեմ, ես, որպես քաղաքացի, երբ լսեցի, տպավորություն ստացա, որ նախագահը այդ պահին գյուղացու հետ ուզեցել է շատ մտերմիկ խոսք ասել, եւ մի պահ մոռացել է, որ լրատվություն կա, լրագրող կա»,- Aravot.am-ի հետ զրույցում նախագահի երեկվա «խիարի» մասին արտահայտությունն այսպես մեկնաբանեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Հիշեցնենք, որ սահմանամերձ Մովսես գյուղում իր քարոզարշավի ժամանակ նախագահը գյուղում «զավոդ» խնդրող պապիկին պատասխանել էր՝ «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում»
Ըստ տիկին Բախշյանի, դա անկեղծ պահ է եղել, եւ նախագահի PR-շիկները այդ վայրկյանին չէին կարող աշխատել. «Այդ պահին նա մոռացել է, թե ինքը որտեղ է: Նա փորձել է ամենամտերիմ ձեւով հակադարձել գյուղացուն: Բայց դա նաեւ մտածողության հարց է: Առաջին անկեղծ, չկառավարվող պոռթկումն իր կերպարի, իր մտածելակերպի մասին է խոսում: Այն ճառերը, որ կարդում է ինքը, որոնք որ ականջի համար հաճելի են, եթե այլ երկրի քաղաքացի լսի, հաստատ մեզ երանի կտա, որ մեր նախագահն այդքան անկեղծ ու արդարամիտ է: Ասում է, որ եթե արդարությունը չենք կարողանում հաստատենք, ապա Հայաստանի ապահովությունը չենք կարող ակնկալել: Ֆեյսբուքում շատ դիպուկ ասել էին, որ Րաֆֆին անկեղծ է անում, ինչ անում է, որովհետեւ իր ներքինին համապատասխանում է իր վիճակը, իսկ նախագահը իր ներքինից չբխող վիճակներում է լինում, եւ նախագահին սազական բառապաշար չի կիրառում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
նախագահը, իրոք անկեղծ է արտահայտվել,՝ ըստ իր էության:
Տիկին Ա.Բախշյան,պետք չէ ,,սվաղել,, Նախագահի այդ ,,կիկս,.-ը: Նա ասել է այն,ինչ ասել է:Նախագահը միշտ պիտի իր բարձրության վրա գտնվի և էմոցիաներին տրվելու իրավունք չունի:Նախագահը միշտ պիտի հիշի,որ ինքը ՆԱԽԱԳԱՀ է:Այդ դրվագում մտածողության հարց ընդհանրապես չկա: Գոնե ինձ համար ապշեցուցիչ էր Ձեր`այդ ,,փաստաբանական պոռթկումը,,:Հարգանքներով:
Ուղղակի նախագահն ապացուցեց, որ ինքը մեզանից մեկն է:
Խոսքը ծամոնի արտադրության համար հարմար
նյութ չէ:Թումանյան պետք է կարդան ջահելները: Խորհուրդ կտամ ,,Գյուղացին ու չարրին,,;
Սերժի պոռթկումը միայն մի բան է նշանակում, որ նա առանց թղթի հայերեն մի նախադասություն չի կարողանում արտասանել:
Բայց սա մի կողմ: Իսկ ինչ կպատասխաներ նա, եթե զավոդ չլինելուց բողոքեր քաղաքացին եւ եչ թե գյուղացին:
Ինձ թվում է նախագահը բանասիրական կրթություն ունի, եթե սխալ եմ ասեք:
հակադարձել գյուղացուն – на правильном армянском языке ? Уважаемая госпожа Бахшян хотела сказать հակաճառել գյուղացուն. հակադարձել слов наверно переводится на армянский язык -ОБОРОТКА
Քանի դեռ մեր խորհրդարանում Անահիտ Բախշյանի նման ազնիվ մարդիկ անհետացող պատգամավորի տեսակ են, մեր ամեն ինչն է թարս աճելու։ Նախագահը ճիշտ էր, ուղղակի պիտի նշեր որ ամենամեծ մեղքը կառավարությանն է։