Հունվարի 28-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՁՖ 2012թ, հաշվետու համաժողով և մրցավարական, մարզչական սեմինար 2013թ. հունվարից գործող նոր մրցականոների վերաբերյալ:
Համաժողովին մասնակցում էին ՀՁՖ վարչության անդամներ մարզիչներ, մրցավարներ, մարզական կազմակերպությունների ղեկավարներ:
Զեկուցումով հանդես եկավ ՀՁՖ փոխնախագահ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, որը ներկայացրեց 2012 թվականի կատարված աշխատանքները, ներկայացրեց հաշվետվություն 2012թ կատարված ֆինանսական ծաղսերի վերաբերյալ: Այնուհետև ներկայացվեծ առաջարկություն կատարել փոփոխություն քյու որակավորման աստիճանների փոփոխման կանոնակարգում, քվիարկությունով որոշվեց այսուհետև մինչև 2-րդ քյու կապույտ գոտի քննությունների հանձնումը վստահել նաև մարզական ակումբներին, մարզադպրոցներին և համայնքային ֆեդերացիաներին: Քվիարկությամբ հաստատվեց նաև նոր տարիքային խմբերը և հատուկ մրցավարական կանոները յուրաքանչյուր տարիքի համար: Հձֆ վարչության անդամ ՀՀ վաստակավոր մարզիչ Արթուր Գևորգյանի առաջարկությամբ ընդունվեց որոշում կանոնակարգել նաև այդ տարիքայի խմբերի քաշային կարգերը:
Այնուհետև ներկանները ունեցան հնարավորություն մանրամասն ուսումնասիրելու IJF ընդունած նոր մրցավարական կանոները, ներկաների կարծիքով սեմինարը բավականին արդյունավետ էր:
Կարդացեք նաև
Ընդմիջումից հետո նմանատիպ սեմինար անց կացվեց նաև Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մեր երիտասարդական և մեծահասակների հավաքական թիմի հետ: 39 ձյուդոիստներ այսօր վերջացրեցին 2013թ. առաջին ուսումնամարզական հավաքը: Մեծահասակների հավաքականի խնդիրն էր լավագույնս պատրաստվել փետրվարի 1-3ը Թբիլիսիում անցկացվելիք Եվրոպայի Բաց առաջնությանը, որին կմասնակցեն 60կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանը, Արթուր Վարդանյանը, Գոռ Մկրտչյանը, Գրիգոր Իվանյանը, 66կգ քաշայիններ Արմեն Նազարյանը, Տիգրան Վարոսյանը, Արսեն Բարսեղյանը, 73կգ քաշայիններ Նարեկ Սուքիասյանը, Արթուր Երանոսյանը, 81կգ քաշայիններ Մհեր Կարապետյանը, Անդրանիկ Չափարյանը, 90կգ քաշայիններ Կարեն Ջանոյանը, Ռաֆայել Դավթյանը, 100կգ քաշային Հակոբ Առաքելյանը, 100 բարձր քաշային Ազատ Աբրահամյանը: Հավաքականը կգլխավորեն ավագ մարզիչ Տիգրան Բաբայանը, մարզիչ Նաիրի Մաթևոսյանը, որպես մրցավար հանդես կգա օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:
ՀՀ ձյուդոյի ֆեդերացիա